статусы


Ղ

ՂԱԶԱՆ

եթե կրակին դրված մրոտ ղազան է տեսածդ, երազդ բարի է: Մեծ հյուրասիրություն, խրախճանք և ուրախություն պիտի լինի տանդ մեջ: Հրավիրյալներդ պատվավոր ու հարուստ մարդիկ պիտի լինեն, որոնց աջակցությամբ առաջիկայում մեծ հաջողությունների պիտի հասնես:

ՂԱՎՈՒՐՄԱ

 Երազդ հուշում է, որ գնալով ավելի ու ավելի թանկություն պիտի լինի և նախազ գուշացնում է, որ խնայողություններիդ ու պահուստներիդ հետ խնամքով վարվես, այլապես շատ անմխիթար պիտի լինի նյութական կացությունդ:
Եթե տեսել ես, որ ղավուրմա ես ուտում, երազդ նախազ գուշացնում է, որ հրաժարվես շվայտ կենցաղից, առավել ժուժկալ կյանք վարես, այլապես լուրջ հիվանդություն է սպառնում քեզ:

ՂԵԿ

 Բազմանշանակ ու տարբեր մեկնաբանություններ հարուցող երազներից է: Եթե տեսել ես, որ նավի ղեկ է ձեռքերիդ մեջ, և խաղաղ ու կապույտ ծովի միջով նավ ես վարում, երազդ բարի է և հուշում է, որ խելամտությամբ բախտդ սեփական ձեռքերիդ մեջ ես առել և բազում խռովքներից հետո հասել մի վիճակի, որ քեզ կարող է գոհություն ու հո գու խաղաղություն պար գևել: Բայց երազդ նախազ գուշացնում է նաև, որ կյանքում անակնկալները բազում են, ու եթե հանկարծ կրկնես այն սխալները, որ թույլ ես տվել կյանքիդ նախորդ շրջանում, նոր խռովքներ պիտի ապրես, ու նոր դժվարություններ պիտի սպառնան քեզ:
Եթե տեսել ես, որ ավտոմեքենայի ղեկ է ձեռքիդ մեջ, երազդ բարի չէ: Քեզ մի կարևնոր գործ է վստահված, որ ձախողես պիտի, եթե ժամանակին չհրաժարվես դրանից:
Եթե տեսել ես, որ նստած ես ինքնաթիռի ղեկի դեմ ու թռչում ես, երազդ ավելի քան բարի չէ: Մեծ ու անհիմն հավակնություններ ունես, բարձր պաշտոնների հասնելու թաքուն ձ գտումներ: Երազդ նախազ գուշացնում է, որ եթե հասնես ան գամ նպատակներիդ, ոչ մի լավ բան չի սպասում քեզ, ընդհակառակը, անկումդ պիտի ճակատա գրական լինի: Ուստի, հարկ է, որ ամեն ինչ լավ կշռադատես, հասկանաս, որ հավակնություններդ անհիմն են, ու հրաժարվես դրանցից:

ՂՈՂԱՆՋ

 Եթե տեսել ես, որ մանուկ ես, նստած ես դասի ու դպրոցական զան գի ղողանջ ես լսում, երազդ ամենաբարիներից է: Տանջալի սպասումներդ վերջ պիտի ունենան, կյանքիդ մեջ սկսվի պիտի մի նոր շրջան, երբ ամեն հո գսից ու կարիքից ձերբազատված, թեթև շունչ պիտի քաշես, և ուրախությունը պիտի լինի կյանքիդ ուղեկիցը:
Եթե եկեղեցու զան գի ղողանջ ես լսել, բարի լուր պիտի ստանաս և շատ չանցած, հեռուներից վերադառնա պիտի քո հարազատներից մեկը, որին վաղուց ի վեր կորած էիր համարում: Վերադառնա պիտի բեռ ու բարձով, այնպիսի թանկա գին նվերներով, որ հարստացնի ու հո գեկան խաղաղություն պիտի շնորհի քեզ:

 

Ղողանջ, զանգահարություն

Ուրախալի լուրեր

http://pachikmachik.com/tag/erazahan-hayeren/

Похожие записи

Ց ՑԱՆԿԱՊԱՏ Երազում տեսնել, որ ձեր ցանկապատն ամուր է և վստահելի, նշանակում է՝ ձեր վախն անհիմն է, քանի որ դուք հուսալի պաշտպանության տակ եք գտն...
Խ Խելագար Վախ, վտանգ և անախորժություն Խոզապուխտ ազդր Շահ, շահում, ժառանգություն ստանալ Խաղող Եկամուտ, հաջողու...
Ո Ոտաբոբիկ ման գալ Հաջողություն գործերում, եփկամուտ և հարստություն Ոչխար Հիմար ընկեր Ոջիլ Հարստանալ ...

Добавить комментарий