статусы


Յ

ՅԱՍԱՄԱՆ

 Բազմանշանակ երազներից է և տարբեր մարդկանց համար կարող է տարբեր մեկնաբանություն ունենալ: Եթե երիտասարդ ես, պիտի սիրահարվես անծանոթ մեկին և երազես հանդիպել նրան: Շուտով այդ հանդիպումը տեղի պիտի ունենա: Հաճելի, գեղեցիկ հանդիպում պիտի լինի դա, վերածվի սիրո, բայց կարճատև պիտի լինի այդ սերը:
Եթե ամուսնացած ես, անակնկալորեն սիրահարվես պիտի, փոխադարձ պիտի լինի այդ սերը: Ամեն ինչ պիտի անեք, գաղտնի պահելու ձեր կապը, բայց դա չի հաջողվելու ձեզ. շուտով հայտնի է դառնալու շատերին, խոսակցությունների, բամբասանքների տեղիք է տալու, և շատ չանցած այդ կապը կտրվելու է, ձեր մեջ թողնելով միայն գեղեցիկ, բայց դառն հիշողություններ:
Եթե տարեց մարդ ես, շատ ես մտածում մահվան մասին, ահ կա սրտիդ մեջ: Ամեն ան գամ նույնիսկ թեթևակի հիվանդանալիս մտածում ես, թե վերջդ եկել է: Բայց երազդ վկայում է, որ դեռ շատ գարուններ կան քո աոաջ:
Եթե գործի մարդ ես և տեսել ես, որ յասամանի ծաղկած ճյուղեր ես կոտրատում, երազդ բարի է: Շուտով եկամուտներդ կրկնապատկվելու են, եռապատկվելու, և մեծ հաջողություններ պիտի ուղեկցեն քեզ:

 

ՅՈԴ

 Հիվանդություն է բուն դրել մարմնիդ մեջ, որի մասին ինքդ էլ չդիտես: Միայն քնած ժամանակ երբեմն ցավեր ես զ գում, բայց արթնանալով, դա վերա գրում ես երազիդ: Ողջամիտ վարված կլինես, եթե անմիջապես դիմես բժշկի: Նա ճշմարտությունը կասի, որ սուր ցավ կպատճառի քեզ: Բայց հիվանդությունդ վտան գավոր չէ և շուտով կամոքվի:

 

ՅՈՒՂ

 Քծնանք, խաբեություն, երեսպաշտ շրջապատ։

 

ՅՈՒՂԱՆԿԱՐ

 Եթե գեղեցիկ, իսկական արվեստի գործ ես տեսել ու հիացել, երազդ վկայում է, որ ընդհուպ մոտեցել ես ցանկություններիդ իրականացմանը:

 

http://pachikmachik.com/tag/erazahan-hayeren/

Похожие записи

Շ երազահան, երազների բացատրություն  Շնաձուկ Կատաղի թշնամի Շիշ լիքը Հյուրասիրություն, ուրախ ընկերախումբ, ...
Փ Փաստաբան Բամբասանքներ, կեղծիք և վատ լուրեր Փիրուզ Անակնկալ հանդիպում Փոթորիկ Վտանգ, փորձություն ...
Ծ Ծաղկեփունջ թարմ Խոստանում է անախորժություններ և կորուստներ Ծաղկեփունջ թառամած Դժվարություններ սիրո մեջ Ծեծել երե...

Добавить комментарий