статусы


Աքլոր

ԱՔԼՈՐ

Չինական հորոսկոպի տասերորդ նշանն է Աքլորի ղեկավարության տակ օրվա ժամեր`17:00-19:00: 

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նվիրված են, մեծահոգի, արդար, հոգատար և կոլորիտային, ունի շատ արտիստիկ տաղանդներ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Բռնկվող են, մակերեսային, շահամոլ են և անտակտ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Աքլորները կարող են լինել լավ դատավորներ, ոստիկաններ ,քաղաքագետներ, գործարարներ, լրագրողներ կամ դերասաններ, կամ նույնիսկ երգիչներ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Աքլորը ամենավառ արևային նշանն է:Աքլորները իրենց մեջ մարմնավորում են ուժը,երիտասարդությունը,հույսը և մաքրությունը:Աքլորի մանկությունը,պատենեկությունը և հասուն տարիները լի են խնդիրներով:Նրանց կյանքը իրենից ներկայացնում է թռիչքներ և անկումներ,և դրա շնորհիվ նրանք սկսել են հասկանալ մեծագույն ուրախությունները և անվերջանալի տանջանքները:Նրանք ժամանակ առ ժամանակ կլինեն հարուստ և աղքատ:Մի օր աքլորները լավ ընկերներով են շրջապատված,մյուս օրը նորից միայնակ են:Բայց հենց կարողանան գտնել էմոցիոնալ հավասարակշռվածություն,հենց ձեռք բերեն մասնագիտություն,նրանց կյանքը կսկսվի հանդարտվել:Ամեն դեպքում կունենան հանգիստ և անհոգ ծերություն: Կին աքլորները հմայքի պակաս չունեն:Երիտասարդ տարիներին նրանք կարող են մատերի վրա պտտեցնել շատերին:Նրանք անհանգստանալու կարիք չունեն,քանի որ գործնական են և խելացի,կարող են գտնել տաղանդավոր մարդու,որը իվիճակի է պահել իրենց ընտանիքին:Աքլորները ընտանիքին վերաբերվում են իմաստությամբ և հումորով:Կին աքլորը ընկերասեր է,ակտիվ,մարդամոտ և կենսուրախ:Նրանք շատ են գնահատում իրենց ազատությունը և թույլ չեն տա,որ որևէ մեկը խառնվի իրենց կյանքին: Աքլորի տարում ծնվածները կարող են աշխատել այնպիսի մասնագիտություններով,որոնցում պահանջվում է իքնավստահություն և տաղանդ:Իրենց պրոֆեսիոնալիզմի և մարդկանց համոզելու ունակության շնորհիվ նրանք կարող են հասնել շատ բաների:Նրանք գնահատում են հարմարությունն ու անվտանգությունը,այդ պատճառով ջանք չեն խնայում,որպեսզի ստանան բարձր վարձատրվող աշխատանք:Բայց նրանք կաշխատեն միայն այնտեղ,որտեղ իրենց դուր է գալիս:Նրանց կյանքը ձանձրալի չէ:Աքլորները պետք է մի փոքր համբերատար լինեն,և նրանք կհասնեն իրենց երազած հարստությանը:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Սովորաբար նրանք շատ հաջողակ են ու միշտ կստանան օգնություն ընկերներից և գործընկերներից:

ֆԻՆԱՆՍԸ`
Նրանք կարող են հայտնվել տհաճության մեջ,եթե շարունակեն իրենց ֆինանսական գործեր վարել նույն ձևով,քանի որ որքան նրանք աշխատում են այդ ամբողջ աշխատածը արագ ծախսում են:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանց դուր է գալիս լինել տնօրեն և ամեն ինչ անել անձամբ:

ՍԵՐԸ`
Նրանք կյանքում կհանդիպեն իրենց մեծ սիրուն և կկառուցեն լավ փոխհարաբերություններ,չնայած դա երբեմն շատ ծանր կլինի աքլորների համար:Նրանք ստիպված կլինեն իցույց դնել իրենց զգացմունքները,որպեսզի ամեն ինչ ստացվի:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Եթե նրանք ուժեղ էլ են,ապա հակում ունեն մրսածությունների,քանի որ նրանց թույլ տեղը կոկորդն է:Չնայած պետք է ուշադրություն դարձնել նաև երիկամներին:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ցլի,օձի հետ,իդեալական վիշապի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի,ձիու հետ,ամենավատը առնետի հետ:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Կույս ԿՈՒՅՍ (ՕԳՈՍՏՈՍ 25 - ՍԵՊՏԵՄԲԵՐ 23) Բնավորությունը Մեծ հոգեկան ընդունակություններ, տեղեկությունների հեշտ յուրացում, բոլոր գիտութ...
Ցուլ ՑՈՒԼ Չինական հորոսկոպի երկրորդ նշանն է Ցլի ղեկավարության տակ օրվա ժամերը`1:00-3:00 : ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Շատ ջանասեր են, հակված ...
Կարիճ ԿԱՐԻՃ (ՀՈԿՏԵՄԲԵՐ 24 - ՆՈՅԵՄԲԵՐ 22) Բնավորությունը Ուժեղ կամքով եւ անկախության զգացումով, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող: Չնայած թվացյալ ...

Добавить комментарий