статусы


Առնետ

ԱՌՆԵՏ (մուկ)

Չինական հորոսկոպի առաջին նշանն է Առնետի ղեկավարության տակ օրվա ժամերը`23:00-01:00:

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հմայիչ է և բարեկամական, ճարպիկ, ճկուն ու խելացի է, էներգետիկ և ուշադիր, ունի վառ երևակայություն և նրբազգացության զգացում:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հաշվենկատ է, ագահ, եսասեր, դրա հետ մեկտեղ իմպուլսիվ ու միամիտ, սիրում է շահագործել ուրիշներին:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Այն բնագավառները, ուր նա կարող է կիրառել իր հմայքն ու շատախոսությունը`

շոու բիզնես, լրագրություն, քաղաքականություն, գրականություն:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Ուրախ են,երջանիկ,հարգանք են ներշնչում շրջապատում,սիրում է կյանքը և մարդկանց հետ հեշտ լեզու է գտնում,մարդիկ նրանց հաճախ են դիմում խորհրդի համար,նրանց հետ կիսում իրենց դժբախտություններն ու անձնական գաղտնիքները:Անկասկած, նրանք պատրաստ են շատ աշխատել իրենց նպատակներին հասնելու համար:Դրա հետ մեկտեղ նրանք անսովոր գաղափարների անսպառ աղբյուր են:Հաճախ նրանց ուժն ու վստահությունը չի հերիքում դրանք իրականացնելու համար:Եթե երիտասարդ տարիքում ինքնահաստատվի,հեռուն կգնա:Շատ ուշադիր են և սիրում են հիշել ամենը ինչ կատարվում է շուրջը: Այնուամենայնիվ, կարող են լինել շատ եսասեր ու, միայն իրենց մասին մտածելով ձեռք բերել շատ թշնամիներ:Ընդհանուր առմամբ ճիշտ են վերաբերում դրամին և նույնիսկ սիրում են այն:Առատաձեռն է նրանց նկատմամբ, ում սիրում է:Շատ խելացի են փոխադարձ վստահությունը իրենց օգտին օգտագործելու համար:Կարող են տալ օգտակար խորհուրդ:Երբեմն լինում են կոպիտ,բայց նրանց ներում են իրենց չափազանց հմայքի շնորհիվ:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Կարողանում են կյանքում չնչին բաներից ուրախանալ,սրտանց սիրում են բարեկամներին:Իրենց երջանիկ են զգում ,եթե նրանց հասկանում և աջակցում են:

ֆԻՆԱՆՍԸ`
Բավական խելացի են պահպանելու և ամրապնդելու համար այն, ինչ ունեն:Հետաքրքրությունները,որոնց կարևորություն չեն տալիս,կարող են լինել եկամտաբեր:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Սիրում են մարդկանց և ատում մենակությունը:Կարող են զբաղվել ցանկացած աշխատանքով,որը կապված է մարդկանց հետ:

ՍԵՐԸ`
Ռոմանտիկ են և զգայուն,բացի այդ նրբորեն հոգ են տանում իրենց սիրելիներին:Հմայքը նրանց դարձնում է անգերազանցելի սիրախաղի վարպետ,և դա պետք է հիշել:Շատ քչերը կարող են դիմանալ նրանց կախարդանքին:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն լավ առողջություն և տարիների ընթացքում այն ավելի է ամրանում:Առնետի տարում ծնվածները դիմացկուն են և երկար են ապրում:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
վիշապի,կապիկի,օձի,ցլի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
նապաստակ,ձի:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Ձուկ ՁԿՆԵՐ (ՓԵՏՐՎԱՐ 20 - ՄԱՐՏ 20) Բնավորությունը Փափուկ, հանդուրժող, այլոց ազդեցությանը ենթարկվող, թույլ կամքով, անընդհատ խուսափող կոնկր...
Օձ ՕՁ Չինական հորոսկոպի վեցերորդ նշանն է Օձի ղեկավարության տակ օրվա ժամերը` 9:00-11:00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Նրբանկատ են, իմաստուն, ...
Շուն ՇՈՒՆ Չինական հորոսկոպի տասնմեկերորդ նշանն է Շան ղեկավարության տակ օրվա ժամերը` 19։00-21։00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հավատարմ են, մեծ...

Добавить комментарий