статусы


Աղեղնավոր

ԱՂԵՂՆԱՎՈՐ (ՆՈՅԵՄԲԵՐ 23 — ԴԵԿՏԵՄԲԵՐ 22)

Բնավորությունը

Ճկուն, բազմակողմանի, կրքոտ, աշխատունակ: Ուղեղը հեշտությամբ ընդունում է գիտելիքները: Գնահատում է անկախությունը եւ ազատությունը: Ինքնակամ, անմիտ քայլեր կատարող, համառ, միեւնույն ժամանակ բացմ առանց կեղծիքի: Շփվող, սիրալիր, երբեք չի մանրանում: Սիրում են կենդանիներին, ճանապարհորդությունները: Հեշտությամբ հաշտվում են, Օժտված են մեծ կարեկցանքով եւ բարեսրտությամբ:հարկավոր է խուսափել չափազանցություններից, քանզի նրանք հակում ոըւնեն դեպի գրոտեսկը: Խառնվածքով հիմնականում Խոլերիկներ են:

Մասնագիտությունը

Քահանաներ, գիտնականներ, սպորտսմեններ, ֆիզիկական կուլտուրայի ներկայացուցիչներ: Տեխնիկներ, սանիտարներ, հոգեկան եւ աներքին հիվանդությունների բժիշկներ:

Հաջողությունները

Անհանգիստ երիտասարդություն, անախորժություններ ընտանիքում: Ավելի ուշ տարիքում ֆինանսական բարելավված դրություն: Պատահարները օգնում են ձեռք բերել ժառանգություն, կնքել երջանիկ ամուսնություն: Շահույթներ ընկերների եւ հովանավորների միջոցով:հասուն տարիքում վտանգ կա փողերի կորստի սպեկուլյացիաների պատճառով:Հնարավոր են դատական գործընթացներ:

Ամուսնությունը

Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Առյուծի կամ Խոյի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Ձկների կամ Կույսի համաստեղության ներքո:

Սիրային կյանքը

Բազմաթիվ սիրայի կապեր: Առաջին սիրային կապը հաճախ վնաս է բերում եւ իր ետեւից թողնում տհաճ հետեւանքներ: Իսկական երջանկություն ամուսնության մեջ լինում է հազվադեպ:

Բարեհաջող են

Օրերը- հինգշաբթի, թվերը-հինգ եւ չորս, գույները- կապույտ, քարեգույն եւ վառ վարդագույն, ծաղիկները-մեխակ եւ արմավենի, թալիսման քարերը-փիրուզ եւ կարբունկուլ:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Վիշապ ՎԻՇԱՊ Չինական հորոսկոպի հինգերորդ նշանն է Վիշապի ղեկավարության տակ օրվա ժամերն`7:00-9:00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Ուժեղ են, խելացի, ...
Շուն ՇՈՒՆ Չինական հորոսկոպի տասնմեկերորդ նշանն է Շան ղեկավարության տակ օրվա ժամերը` 19։00-21։00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հավատարմ են, մեծ...
Կշեռք ԿՇԵՌՔ (ՍԵՊՏԵՄԲԵՐ 24 - ՀՈԿՏԵՄԲԵՐ 23) Բնավորությունը Ներդաշնակության եւ հավասարակշռվածության հավերժ ձգտում, խուսափում են կոպիտ կոնֆլի...

Добавить комментарий