статусы


Այծեղջուր

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (ԴԵԿՏԵՄԲԵՐ 23 — ՀՈՒՆՎԱՐ 20)

Բնավորությունը

Լուրջ, աշխատասեր, զսպված, համառ նպատակին հասնելու գործում: Քնքշանքը քիչ է: Հպարտ, անհավատորեն շրջապատին վերաբերվող, փակ մարդ: Սառը դատողությանտեր, խիստ դատող, առանց բարեսրտության: Հեշտորեն է մոռանում եւ ներում վիրավորանքները: Գնահատում է փողերը եւ ընդհանրապես, նյութական արժեքները: Շատ ուշադրություն է դարձնում արտաքինին: Իր հիմքով նյութապաշտ է, կարող է լինել փիլիսոփա, սրամիտ մարդ: Միշտ առկա է եսասիրական տարր: Հոռետես եւ փնթփնթան, սիրում է միայնությունը: Շատ մաքրասեր է: Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են:

Մասնագիտությունը

Գյուղացի, ագրոնոմ, լեռներում աշխատող: Այգեգործ, քաղաքական գործիչ, գիտնական, մարդ, ով զբաղվում է ծանր ֆիզիկական աշխատանքով:

Հաջողությունները

Կյանքի ուղին լի է անհանգստություններով եւ աշխատանքներով: Խոչընդոտներ շատ կան նրա վրա: Հիվանդություններ, սակայն շնորհիվ դիմացկունությանն ու համառությանը դիմակայում են, վերջնական արդյունքը հաջող է լինում:

Ամուսնությունը

Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Կույսի կամ Ցուլի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Կշեռքի կամ Խոյի համաստեղության ներքո:

Սիրային կյանքը

Շատ հակասություններ: Հիմնականում սիրված չէ սեփական սառնության պատճառով: Ամուսնությունը հիմնականում հիմնված է նյութական հիմքերի վրա, քան զգացմունքների: Զգացմունքայնությունն ավելի շուտ ունենում է այլասերված եւ անառողջ երանգներ:

Բարեհաջող են

Օրերը- շաբաթ, թվերը-երեք, գույները- սեւ, մուգ կանաչ, ծաղիկները-սեւ կակաչ, թալիսման քարերը-լուսնաքար, սպիտակ օնիքս:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Աղեղնավոր ԱՂԵՂՆԱՎՈՐ (ՆՈՅԵՄԲԵՐ 23 - ԴԵԿՏԵՄԲԵՐ 22) Բնավորությունը Ճկուն, բազմակողմանի, կրքոտ, աշխատունակ: Ուղեղը հեշտությամբ ընդունում է գիտելի...
Առյուծ ԱՌՅՈՒԾ (ՀՈՒԼԻՍ 24 - ՕԳՈՍՏՈՍ 24) Բնավորությունը Կամքի մեծ ուժ, դժվարությամբ են ենթարկվում: Մեծահոգի են, լեցուն վեհանձնությամբ, ...
Կարիճ ԿԱՐԻՃ (ՀՈԿՏԵՄԲԵՐ 24 - ՆՈՅԵՄԲԵՐ 22) Բնավորությունը Ուժեղ կամքով եւ անկախության զգացումով, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող: Չնայած թվացյալ ...

Добавить комментарий