статусы


Այծ(ոչխար)

ԱՅԾ (ոչխար)

Չինական հորոսկոպի ութերորդ նշանն է Այծի ղեկավարության տակ օրվա ժամերը` 13։00-15։00:

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Ունեն վառ երևակայություն, ընկերասեր են, կենսասեր, ճկուն և ունեն դերասանական ունակություններ: 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ, կամակոր են, վատատես,մի փոքր կեղծավոր և հակված են անվստահության:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Բժիշկ, դայակ, քահանա, սոցաշխատող, քաղաքագետ, դերասան կամ նկարիչ, կամ ցանկացած մասնագիտություններ, որտեղ կարող են գործի դնել իրենց ունակությունները:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Նրանք կամակոր են այծերի պես:Նրանց դժվար է հասկանալ,նրանք ինտուիտիվ են,հոգատար և ունակ ինքնազոհողության:Նրանց մանկական տարիքը ամենախոցելին է ,նրանց համար մեծ նշանակություն ունի ընտանիքի անվտանգությունը:Մյուս կողմից հասուն տարիքում կլինեն հաջողակ,իսկ ծերության տարիքում ոչնչի կարիք չեն ունենա: Նրանք ստեղծագործող են,հայտնագործող,օժտված են հարուստ երևակայությամբ:Այս նշանի տակ ծնվածները իրենց ազատ ժամանակը սիրում են նվիրել մշակույթին,ինչը նրանց համար հավասարազոր է հավատքին:Գործնականում նրանց անհրաժեշտ է առաջնորդ,որը իր վրա կվերցնի կազմակերպչական հարցերը և հնարավորություն կտա այծերին ստեղծագործելու:Նրանք դրամի կարիք ունեն,բայց գերադասում են ստիպված չլինել այն վաստակել:ամենալավ միջոցն են համարում գտնել մեկին,որը նրանց ֆինանսները կկարգավորի և կօգնի նրանց: Կին այծերը ունեն հատուկ շնորհ իրենց շուրջը ստեղծել հաճելի մթնոլորտ,ինչը ամրացնում է նրանց սոցիալական դիրքը:Նրանք կլինեն հավատարիմ քանի դեռ նրանց չեն նեղացրել,կամ էլ իրենց հավատարմության դիմաց նրանք սպասում են ինչ որ նվիրատվության:Բավական է մի փոքր ֆլիրտ,որպեսզի համոզվեն որ իրենց կախարդանքը չի խամրել:Նրանք գիտեն ինչպես իրենց պահպանեն ավելի հարմար պահի համար։Նրանք արտիստիկ են,քնքուշ ու հոգատար,կարող են լինել անվստահ,երբեմն հակված են խառնվել սեփական երազանքներում:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Եթե նրանք հաղթահարեն իրենց անվստահությունը,ապա հաջողությունը կժպտա նրանց:

ֆԻՆԱՆՍԸ`
Նրանք ունեն հնարավորություն վաստակել դրամ իրենց սեփական ուժերով ,եթե կամենան:Բայց հավանականություն կա,որնրանք ժառանգություն կստանան բարեկամներից:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք կարող են լինել լավ բժիշկ կամ դայակ,կամ զբաղվել այնպիսի գործով,որը կապված է մարդկանց հետ:

ՍԵՐԸ`
Նրանք մեծ ուշադրության են արժանանում :Բայց պետք է զգույշ լինեն ,որ չափազանց մեծ ուշադրություն չգրավելու համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ֆիզիկապես շատ առողջ են այծերը,բայց ունեն շատ նուրբ ու խոցելի մարմին,որի մասին պետք է հոգ տանեն:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի,ձիու և խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Շան հետ:

pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Աղեղնավոր ԱՂԵՂՆԱՎՈՐ (ՆՈՅԵՄԲԵՐ 23 - ԴԵԿՏԵՄԲԵՐ 22) Բնավորությունը Ճկուն, բազմակողմանի, կրքոտ, աշխատունակ: Ուղեղը հեշտությամբ ընդունում է գիտելի...
Առնետ ԱՌՆԵՏ (մուկ) Չինական հորոսկոպի առաջին նշանն է Առնետի ղեկավարության տակ օրվա ժամերը`23:00-01:00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հմայիչ է և բ...
Կարիճ ԿԱՐԻՃ (ՀՈԿՏԵՄԲԵՐ 24 - ՆՈՅԵՄԲԵՐ 22) Բնավորությունը Ուժեղ կամքով եւ անկախության զգացումով, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող: Չնայած թվացյալ ...

Добавить комментарий