статусы


Ճագար(Կատու)

 ՃԱԳԱՐ(ԿԱՏՈՒ) 

Չինական հորոսկոպի չորրորդ նշանն է Ճագարի ղեկավարության տակ օրվա ժամերը` 5:00-7:00:

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
խելացի, ուշադիր, զարգացած, խաղաղասեր, ընկերասեր են և շատ նվիրված նրանց, ում սիրում են:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
անհանգիստ են, հիվանդոտ, մանրախնդիր և չափից դուրս իրենցով տարված:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
նրանք կարող են լինել լավ դիվանագետ, ուսուցիչ, դերասան կամ հոգևորական, կամ որևէ բիզնեսում մենեջեր:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
ճագարները իրենց բնույթով բարեգործներ են,նրանք օժտված են հատուկ ներքին գաղտնիքով,որը ոմանց գերում է,ոմանց վախեցնում:Նրանք շատ ընդունակ են և շատ զգույշ,և մանրակրկիտ են կառուցում իրենց հարաբերությունները շրջապատի հետ:Ճագարները լսում են ուշադիր այն ,ինչ իրենց ասում են,և կարող են ամենայն մանրամասնությամբ հիշել ցանկացած խոսակցություն կամ քաղաքավարի բանավեճ:Իրենց երկար ականջներով և հանգիստ նստելու կարողությամբ նրանք կլինեն լավ դիվանագետներ,իսկ իրենց օբյեկտիվ կարծիքի շնորհիվ կարող են լինել լավ իրավաբան:Նրանք չեն սիրում անիմաստ վեճերը,և եթե տանից դուրս որևէ մեկի հետ բախվում են ախշատում են հարցին խաղաղ լուծում տալ:Քանի որ նրանք ճագար են,այդ պատճառով ունեն լավ հոտառություն բիզնեսում,և եթե չափազանց մրցակցությունից խույս տան,կարող են իրենց անունը բարձրացնել:Նրանց ունակությունը հեշտ շփվել մարդկանց հետ,նրանց գեղեցիկ պահվածքը, ճագարներին դարձնում է երազելի գործընկեր, իսկ դա մեծ առավելություն է սոցիալական ոլորտում:Ճագարները չեն փայլում իրենց խելքով,այդ պատճառով նրանք պետք է համագործակցեն լավ երևակայությամբ օժտված և խորաթափանց միտք ունեցող մեկի հետ: Կին ճագարները շատ կարգապահ են,նրանք շատ ժամանակ կարող են ծախսել իրենց շքեղ մազերը հարդարելու համար:Շատերը գերադասում են համեստ ապրել միայնության մեջ,քան ամուսնանալ ,բայց թախծում են ,եթե տղամարդկանց ուշադրության պակաս են ունենում:Կին ճագարները ամեն ինչ անում են ,որ իրենց մտերիմները իրենց լավ զգան,բայց միանգամից շատ հոգս են վերցնում իրենց վրա և հաճախ չեն հասցնում ամեն ինչ:Չինաստանում ճագարի հետ են կապում երջանկությունն ու հաջողությունը,և ճագարների մոտ միշտ ամեն ինչ չնչին ջանքերով ստացվում է:Նրանք տաղանդավոր են և եթե աշխատանքը հաճույգից բարձր դասեն,կյանքում հեռուն կգնան:Նրանք հանգիստ են ,ինքնավստահ և հմայիչ,բայց երբեմն կարող են շատ կենտրոնանալ իրենց անհատականության վրա,և կողքից կթվա, թե բացակայում են:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
սիրում են խաղաղությունն ու հանգիստը,վեճերն ու տարաձայնությունները նրանց կյանքը հանում են հավասարակշռությունից,և վերին աստիճանի ճնշում նրանց:

ֆԻՆԱՆՍԸ`
Հաջողության հասնելու համար նրանց անհրաժեշտ է այլ մարդկանց աջակցությունը,բայց եթե ճագարները գտնեն մեկին ,ով հասկանում է և համաձայն է օգնել նրանց,ապա կարող են հասնել ստեղծագործական բարձունքների:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Ճագարները շատ են սիրում մարդկանց,բայց ամաչկոտ են:Նրանք սիրում են աշխատել միայնության մեջ,իրենց առանձին աշխատասենյակում:

ՍԵՐԸ`
Ճագարները շատ ռոմանտիկ են և զգայուն,պատրաստ ծառայելու նրան ում ընտրել են իրենց զուգընկեր:Նրանք տիրապետում են հմայելու և սիրախաղի արվեստին,միշտ էլեգանտ են հագնված:Եթե չվախենան դուրս գալ<< բաց նավարկություն,ապա կգտնեն իրենց արժանի կյանքի ուղեկցին,չէ որ նրանք այնքան հմայիչ են:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Որպես կանոն ունեն շատ նուրբ մարնին,որը պահանջում է խնամք ու հոգատարություն:Ճագարները պետք է լավ հոգ տանեն իրենց մասին և խուսափեն ավելորդ հիվանդություններից:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի,շան հետ,նաև խոզի և ցլի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Աքլորի և օձի հետ:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Ցուլ ՑՈՒԼ (ԱՊՐԻԼ 21 - ՄԱՅԻՍ 22) Բնավորությունը Ռեալիստներ են, աշխատավայրում համբերատար եւ ջանասեր, հավատարիմ են ընկերներին: Նյութապաշտ են, գիտ...
Խոյ ԽՈՅ (ՄԱՐՏ 21 - ԱՊՐԻԼ 20) Բնավորությունը Ուժի եւ կապրիզների անընդհատ ձգվող շարանի նշան է: Հավերժ ցանկություն` լինել բոլորից առաջ: Կենդանի, աշխու...
Ցուլ ՑՈՒԼ Չինական հորոսկոպի երկրորդ նշանն է Ցլի ղեկավարության տակ օրվա ժամերը`1:00-3:00 : ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Շատ ջանասեր են, հակված ...

Добавить комментарий