статусы


Ցուլ

ՑՈՒԼ

Չինական հորոսկոպի երկրորդ նշանն է Ցլի ղեկավարության տակ օրվա ժամերը`1:00-3:00 :

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Շատ ջանասեր են, հակված սովորելու, առաքինի, ճշտգրիտ, հավատարիմ և շատ համբերող:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Շատ հաստատակամ են, հեշտությամբ հուսախաբ են լինում, պահպանողական են և կարող են շատ եսասեր լինել:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Կարող են հաջողության հասնել, որպես քաղաքական գործիչ ,ընդհանուր ֆերմերային, ինժեներային և այլ գործունեություններում, ուր կարող են իրենց դրսևորել որպես առաջնորդ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Զարմանալի չէ,որ ցուլը իր կարողությամբ հաղթահարել ցանկացած արգելք և ասես միայն իր ներկայությամբ շրջապատում հարգանք ներշնչելով,իր օրինական տեղն է գրավում աշխարհի բեմում:Այս նշանի տակ ծնվածին վիճակված է դառնալ հզոր և իր հետքը թողնել,որպես առաջնորդ:Ցլին հասկանալու փորձերը ապարդյուն և անշնորհակալ ջանքեր են:Քանի որ նա ծնված է որպես առաջնորդ,նա երբեք չի խոստովանի իրեն և ուրիշներին իր վախերն ու անվստահությունը:Ինչպես և սպասելի է, ամբարտավան և հավակնոտ ցուլը չի հանդուրժում, երբ իրեն հակասում են,հատկապես, եթե հակասողն ուրիշ ցուլ է:Այսպիսով,այս նշանի տակ ծնվածները աշխատասեր ու համբերատար են,սիրում են իրենց տունը:Նրանց դուր է գալիս շատ աշխատել և քայլ առ քայլ հասնել գագաթին:Երբեմն լինում են շատ գաղտնապահ և գերադասում են իրենց մտքերը պահել իրենց մեջ:Նրանք սիրում են խաղաղ ,համեստ միջավայրը և պահպանում հանգստությունը,եթե նրանց չբարկացնեն:Բավական է,որ նրանց բարկացնեն և ցլերը դառնում են հրեշներ`ամենավտանգավոր կենդանիները ոչ թե առյուծներն ու վագրերն են,այլ ցլերը:Նրանց հուսալիության և ճշտապահության շնորհիվ,հասնում են իրենց առջև դրված խնդիրների լուծմանը`պայմանով ,որ ամեն ինչ պետք է անեն ինքնուրույն:Գարնանը ծնված ցլերը ավելի հաջողակ են,քան ամռանը կամ աշնանը ծնվածները:Ձմռանը ծնվածներին նույնպես հեշտ կլինի,բայց պետք է ուշադիր լինեն ,որ ուրիշների համար ճաշ չդառնան:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Նրանք գնահատում են կյանքի մանրուքները,և ունենում են մեծ բավարարության զգացում ,երբ տեսնում են իրենց աշխատանքի արդյունքները:Նրանք շատ աշխատասեր են և նրանց անպայման հաջողություն է սպասվում:

ֆԻՆԱՆՍԸ`
Նրանք գնահատում են այն,ինչ ունեն,և նույնիսկ իրենց նախկին ջանքերը:Ինչ որ անում են,դա կարող է նրանց բերել մեծ ճանաչում և հարստություն,նույնիսկ այն, ինչ նրանք սովորել են մանկուց,կարող է տալ իր պտուղները:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք սիրում են համատեղ աշխատանքը,եթե դա անհրաժեշտ է,և բավականին լավ կարողանում են ազդել իրավիճակի վրա:Սիրում են առանձին աշխատել,բայց մեծ բավականություն են ստանում ավագի դերից,և սիրում են ամեն ինչ հսկողության տակ պահել:

ՍԵՐԸ`
Բնույթով շատ ռոմանտիկ են,նրանց դուր է գալիս հանդիպել նրա հետ ում սիրում և ում մասին հոգ են տանում:Գիտեն ինչպես ուշադրություն գրավել:Մարդիկ գնահատում են նրանց հաստատունությունը:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն ամուր առողջություն,ինչը բնորոշ է ցլերին:Եթե վարեն ճիշտ կենսակերպ,հիվանդությունները նրանց կշրջանցեն և կունենան հաջող ու հիանալի կյանք:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
իդեալական աքլորի,ինչպես նաև օձի, առնետի,ճագարի և խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
վագրի,այծի հետ:

http://pachikmachik.com/horoskop/


Добавить комментарий