статусы


Ցուլ

ՑՈՒԼ (ԱՊՐԻԼ 21 — ՄԱՅԻՍ 22)

Բնավորությունը
Ռեալիստներ են, աշխատավայրում համբերատար եւ ջանասեր, հավատարիմ են ընկերներին: Նյութապաշտ են, գիտակցում են փողի, սեփականության դերն ու նշանակությունը: Գործնական, բարեխիղճ, հաճախ համառությամբ, ինքնակամությամբ աչքի ընկնող մարդիկ են: Եթե նա իր ուղեղում որեւէ գաղափար է մեխում , այլեւս ոչ ոք ի զորու չէ նրան հակառակը համոզել: Երբեմն խանդոտ են, կասկածամիտ եւ անվսահությամբ են վերաբերվում ուրիշներին: Վիրավորանքները չի մոռանում: Այս բնավորության տեր մարդիկ լինում են ծույլ, սիրում հաճույքներ: Չնայած նրանց դժվար է դուրս հանել հավասարակշռությունից, սակայն մեկ անգամ 'տեղահանվելուց' հետո դժվար են հանդարտվում, խաղաղվում: Տրամադրել նրանց դեպի հոգեկան արժեքները բավականին դժվար է, քանի որ նրանց մոտ ամեն ինչ որոշվում է գործնական տարբերակով: Արվեստի նկատմամբ հակումն առանձնապես մեծ չէ: Նրանց կարելի է հանդիպել երաժշտության աշխարհում: Խառնվածքով հիմնականում Մելանխոլիկներ են:

Մասնագիտությունը
Այգեգործներ եւ հողագործներ, հյուրանոցների կառավարիչներ, նորաձեւ հագուստների կամ արտադրական ապրանքների վաճառողներ: Արվեստի բնագավառում երաժիշտներ, երգիչներ են:

Հաջողությունները
Երիտասարդությունը վայելելուց հետո վեր է հասնում ապահով կյանքը` լի վայելքներով եւ բարեկեցությամբ: Գործնական քայլերը նպաստում են կայուն կապերի հաստատմանը:

Ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Այծեղջյուրի կամ Կույսի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Առյուծի կամ Ջրհոսի համաստեղության ներքո:

Սիրային կյանքը
Սիրո մեջ հաստատուն եւ դրական մարդիկ են: Հաճախ սիրային կապերը վատ ընթացք են ունենում, խափանվում երրորդ դեմքի պատճառով եւ ավարտվում դատական գործերով:

Բարեհաջող են
Օրերը- ուրբաթ, թվերը-վեց, գույները- երկնագույն եւ կանաչ, ծաղիկները-յասաման, թալիսման քարերը-զմրուխտ, մոզախատ

pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Առնետ ԱՌՆԵՏ (մուկ) Չինական հորոսկոպի առաջին նշանն է Առնետի ղեկավարության տակ օրվա ժամերը`23:00-01:00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հմայիչ է և բ...
Երկվորյակ ԵՐԿՎՈՐՅԱԿ (ՄԱՅԻՍ 23 - ՀՈՒՆԻՍ 22) Բնավորությունը Հարուստ եւ բազմակողմանի ունակություններ: Գաղափարների առատություններ, առանց ավելորդ ն...
Աղեղնավոր ԱՂԵՂՆԱՎՈՐ (ՆՈՅԵՄԲԵՐ 23 - ԴԵԿՏԵՄԲԵՐ 22) Բնավորությունը Ճկուն, բազմակողմանի, կրքոտ, աշխատունակ: Ուղեղը հեշտությամբ ընդունում է գիտելի...

Добавить комментарий