статусы


Ձի

Ձի

Չինական հորոսկոպի յոթերորդ նշանն է Ձիու ղեկավարման տակ օրվա ժամերը`11:00-13:00:

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Ձիերը դաստիարակված են, ստեղծագործ,  ընկերասեր, օժտված են լավ հումորի զգացումով և սուր լեզվով: 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհանգիստ են, կռվարար, անհամբեր, չափազանց տարված են իրենք իրենցով, հաճախ փոփոխվող տրամադրությամբ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Նրանք կարող են լինել լավ քաղաքագետ, մարզիկ, վաճառող և ցանկացած գործունեություն , որտեղ նրանք կարող են ցուցաբերել իրենց սեփական նախաձեռնությունը:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ մարդամոտ են,սիրում են հասարակական կյանքը և երազում հրավերների մասին,նրանք սիրում են հաճելի շրջապատը և պերճախոս զրուցընկերներին:Ձիերը կարողանում են ուրախացնել և իրենք էլ ուրախանում են դրանից:Երբեք չեն լինում համեստ,շրջապատում լավ համբավ ունեն և գիտեն ինչպես ուշադրություն գրավել:Ձիերի մանկությունն ու երիտասարդությունը դժվար կլինեն,նրանք հաճախ տեղից տեղ կտեղափոխվեն,հաճախ ստիպված կլինեն վաճառել ամեն ինչ և նոր գործ սկսե:Հասուն տարիներին նրանք կհասնեն հանգստի և հավասարակշռության արդեն իմաստության և համառության շնորհիվ:Նրանք կունենան խաղաղ ծերություն։ Կին ձիերը կրքոտ են և ապրում են սրտի թելադրանքով,որը նրանց շատ հեռու է տանում,դա երբեմն երևում է նաև նրանց հագուստից:Նրանք զգայուն են ,անհամբեր ,ծարավ են սիրո,միշտ գտնվում են հաղթանակների փնտրտուքների մեջ:Նրանք սիրում են ակնթարթորեն ուշադրություն գրավել,սիրահարվում են առաջին հայացքից`մի ժպիտ,մի հայացք և նրանք արդեն սիրահարված են:Ձիերը շատ իրատես են և պռագմատիկ:Եթե ֆինանսապես անկախ լինեն գոհ կլինեն,և էլ ոչինչ չեն կանենա։Նրանք ֆինանսապես հաջողակ են,կյանքը նրանց հետ հետաքրքիր է ու լի արկածախնդրությամբ:Նրանք արդյունավետ աշխատող են,բայց հավակնոտ են։

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Նրանք ծնված են երջանիկ աստղի տակ,նրանք շատ լավատես են և հեռուն կգնան:Միևնույն ժամանակ նրանք շատ հետեքրքրասեր են,և սիրում են մասնակից լինել այնպիսի գործերի,որոնցում կա մրցակցություն:

ֆԻՆԱՆՍԸ`
Ցանկացած տեսակի բիզնեսում,որում կա մրցակցություն նրանք կարող են մեծ փողեր կուտակել,հատկապես կարող են լինել փողային խաղերում լավ խաղացող:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Ձիերը սիրում են ամբողջությամբ տրվել աշխատանքին,եթե հատկապես գործում կա մրցություն,և դա ընդունում են մեծ բարիացակամությամբ:Կարող են լինել լավ բանկիր,կամ բրոքեր կամ այնպիսի մասնագետ,որը իրականացնում է փողային գործարքներ:

ՍԵՐԸ`
Ձիերը նորաձև են և էլեգանտ,բայց սիրո մեջ սիրում են մեկից անցնել մյուսին:Դա կարող է խնդիրներ առաջացնել,բայց դրանք անցողիկ են:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն լավ առողջություն,զբաղվում են սպորտով,որն էլ հենց ատողջության գրավականն է:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի,վագրի, շան հետ,ինչպես նաև խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Առնետի ,աքլորի հետ:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Վիշապ ՎԻՇԱՊ Չինական հորոսկոպի հինգերորդ նշանն է Վիշապի ղեկավարության տակ օրվա ժամերն`7:00-9:00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Ուժեղ են, խելացի, ...
Կարիճ ԿԱՐԻՃ (ՀՈԿՏԵՄԲԵՐ 24 - ՆՈՅԵՄԲԵՐ 22) Բնավորությունը Ուժեղ կամքով եւ անկախության զգացումով, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող: Չնայած թվացյալ ...
Կապիկ ԿԱՊԻԿ Չինական հորոսկոպի իներորդ նշանն է Կապիկի ղեկավարության տակ օրվա ժամերն`15:00-17:00:  ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Օժտված ենհար...

Добавить комментарий