статусы


Երկվորյակ

ԵՐԿՎՈՐՅԱԿ (ՄԱՅԻՍ 23 — ՀՈՒՆԻՍ 22)

Բնավորությունը
Հարուստ եւ բազմակողմանի ունակություններ: Գաղափարների առատություններ, առանց ավելորդ նախապաշարումների, անընդհատ հետաքրքրված են նորություններով, փոփոխական են, ենթարկվում են ազդեցությունների, թեթեւակիորեն մակերեսային են եւ չափազանց թափթփված: Վառ ընդունակություններ են ցուցաբերում դեպի մտավոր եւ գրական աշխատանքը: Պարզ միտք ունեն: Բարեհաճ են եւ սիրալիր, հեշտությամբ են ընկերանում մարդկանց հետ: Հաստատուն չեն, հատկապես երբ հարցը վերաբերվում է որոշակի գաղտնիության: Բավարար վստահելի մարդիկ չեն, անհանգիստ եւ փոփոխական են` կախված տրամադրությունից: Հակված են քննադատորեն վերաբերվել շրջապատին: Բառեր չեն փնտրում դիպուկ արտահայտվելու համար: Հումորով են, դժվար կենտրոնացող: Ընդունակ են զբաղվել արվեստներով, գրականությամբ եւ գիտությամբ: Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են:

Մասնագիտությունը
Գրողներ են: Բոլոր գործերը, կապված արդյունաբերական ապրանքների առուծախի հետ: Հնարագետներ են, նկարիչներ, դերասաններ: Հաճախ զբաղվում են միանգամից մի քանի մասնագիտությամբ: Հակված են ճանապարհորդելու, որպես կանոն որեւէ գործնական նպատակ հետամուտ լինելով: Զբաղվում են գիտությամբ, ի ծնե հռետորներ են:

Հաջողությունները
Հաջողություն ունենալու համար չպետք է թափթված լինեն:Դժվարություններ կունենան շտապողականության պատճառով: Կյանքում կունենան շատ փոփոխություններ, այդ թվում նաեւ տնտեսական: Հաճախակի կռիվներ այլ սեռի ներկայացուցիչների հետ: Բայց, ի վերջո, հասնում են ուզածին` հանգստանալով եւ գործերի ծանրութեթեւ անելով:

Ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Ջրհոսի կամ Կշեռքի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Ձկների կամ Կույսի համաստեղության ներքո:

Սիրային կյանքը
Գաղտնի սիրայի կապերը հաճախ ավարտվում են տհաճորեն: Սեփական զգացմունքների մեջ թեթեւակի մակերեսայնություն:

Բարեհաջող են
Օրերը- չորեքշաբթի, թվերը-երեք եւ տասներկու, գույները- մանուշակագույն եւ բաց դեղին, ծաղիկները-ժասմին, թալիսման քարերը-լեռնային ադամանդ եւ ակվամարին:

http://pachikmachik.com/horoskop/


Добавить комментарий