статусы


Ջրհոս

ՋՐՀՈՍ (ՀՈՒՆՎԱՐ 21 — ՓԵՏՐՎԱՐ19)

Բնավորությունը

Յուրօրինակ, հնարամիտ, իդեալիստ եւ բարեսիրտ: Հաճախ ինքնատիպ են, դուրս ընդհանուրի համար ընդունված չափանիշներից, իրենց ինքնուրույն ճաշակն արտահայտում են բավականին տարօրինակ ձեւով եւ ընթանում իրենց ընտրած ճանապարհով: Նրանց մեջ պատահում են երազկոտ եւ հնարագետ մարդիկ:Ընկերության մեջ մարդասեր եւ հավատարիմ են: Տիրապետում են լավ հոգեկան հատկությունների, կրթված են, խելամիտ, տրամաբանական մտածելակերպով:Մարդկանց լավ են ճանաչում, հազվադեպ են կտրուկ փոփոխություններ ունենում կյանքում:Կարող են հեշտությամբ ոգեւորվել:Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են:

Մասնագիտությունը

Հեղափոխականներ, աստղագետներ, աչքաբաններ, դերասաններ, գրողներ, էլեկտրիկներ, ռադիոտեխնիկներ, մեխանիկներ, օդաչուներ, կապի ուղիներում աշխատողներ:

Հաջողությունները

Հաճախակի տեղի ունեցող փոփոխությունները, տրամադրության անկայությունը չափազանց բնորոշ են նրանց: Անհանգիստ մանկություն: Հաճախակի ճանապարհորդություններ, որպես կանոն երջանիկ ընթացող, հատկապես եթե արտասահմանյան են: 50 տարեկանին հասնելուն պես կարող են զրկվել երջանկությունից չարակամության պատճառով:

Ամուսնությունը

Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Երկվորյակի կամ Կշեռքի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Կարիճի կամ Ցուլի նշանի ներքո:

Սիրային կյանքը

Հիմնականում գտնում են անձնական երջանկություն: Չնայած որոշակի փոփոխականությանը սրտային գործերում, այնուամենայնիվ համարձակորեն ամուսնանում են:

Բարեհաջող են

Օրերը- չորեքշաբթի, թվերը-երկու, գույները-ինդիգո, ծաղիկները-միրտա, թալիսման քարերը-սաֆիր եւ օպալ:

pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Կապիկ ԿԱՊԻԿ Չինական հորոսկոպի իներորդ նշանն է Կապիկի ղեկավարության տակ օրվա ժամերն`15:00-17:00:  ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Օժտված ենհար...
Այծեղջուր ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (ԴԵԿՏԵՄԲԵՐ 23 - ՀՈՒՆՎԱՐ 20) Բնավորությունը Լուրջ, աշխատասեր, զսպված, համառ նպատակին հասնելու գործում: Քնքշանքը քիչ ...
Խոզ ԽՈԶ(վարազ) Չինական հորոսկոպի տասներկուերորդ նշանն է Խոզի ղեկավարության տակ օրվա ժամերը` 21։00-23։00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Մեծահոգ...

Добавить комментарий