статусы


Կարիճ

ԿԱՐԻՃ (ՀՈԿՏԵՄԲԵՐ 24 — ՆՈՅԵՄԲԵՐ 22)

Բնավորությունը

Ուժեղ կամքով եւ անկախության զգացումով, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող: Չնայած թվացյալ սառնությանը, չորությանը, մեղմասիրտ են: Սկզբում անվստահություն են ցուցաբերում եւ զուսպ են: Ընդհանուր առմամբ ինքնատիպ են, հետաքրքիր բնավորությամբ, շատ խնդրահարույց են: Հաճախ ենթարկվում են մութ ուժերի կամքին, զբաղվում միստիկայով, կախարդությամբ եւ մետաֆիզիկայով:Մշտական պայքար ստորին եւ վերին գաղափարների մեջ: Մի կողմից ատելություն, ոխի զգացում, դաժանությւոն, չարություն, մեկ այլ կողմից` բարձր իդեալիստական մտքեր, ձգտում դեպի առաջընթաց, հոգեկան աշպարհի ձեւավորում: Գիտելիքների նկատմամբ ծարավը, համառությունը նպատակին հասնելու համար, վճռողականությունը եւ անվախությունը նրանց գրավիչ մարդ է դարձնում: Սակայն հոգու խորքում նրանք միշտ կոնֆլիկտ են ունենում: Խառնվածքով հիմնականում Ֆլեգմատիկներ են:

Մասնագիտությունը

Բժիշկ-վիրաբույժներ, ատամնաբույժներ, զինվորականներ, բարեփոխումների իրականացնողներ, որոշակի ուղղվածություն ունեցող գրողներ:

Հաջողությունները

Հիմնականում այցելում են 30 տարին բոլորելուց հետո:Սկսում են շահել ամուսնությունից հետո: Պատվասիրության օգնությամբ հասնում են իրենց նպատակին

Ամուսնությունը

Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Խեցգետնի կամ Ձկների նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Ջրհոսի կամ Առյուծի համաստեղության ներքո:

Սիրային կյանքը

Ուժեղ կիրք եւ զգացմունքայնություն, դրա հետ մեկտեղ պատրաստակամություն զոհողությունների գնալ: Հաճախակի սիրած մարդուն կորցնելու դեպքեր:

Բարեհաջող են

Օրերը- երեքշաբթի, թվերը-ինը, գույները- մուգ կարմիր, ծաղիկները-վերեսկ, թալիսման քարերը- տոպազ եւ մալախիտ:

pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Ձի Ձի Չինական հորոսկոպի յոթերորդ նշանն է Ձիու ղեկավարման տակ օրվա ժամերը`11:00-13:00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Ձիերը դաստիարակված են, ստ...
Խոյ ԽՈՅ (ՄԱՐՏ 21 - ԱՊՐԻԼ 20) Բնավորությունը Ուժի եւ կապրիզների անընդհատ ձգվող շարանի նշան է: Հավերժ ցանկություն` լինել բոլորից առաջ: Կենդանի, աշխու...
Երկվորյակ ԵՐԿՎՈՐՅԱԿ (ՄԱՅԻՍ 23 - ՀՈՒՆԻՍ 22) Բնավորությունը Հարուստ եւ բազմակողմանի ունակություններ: Գաղափարների առատություններ, առանց ավելորդ ն...

Добавить комментарий