статусы


Կշեռք

ԿՇԵՌՔ (ՍԵՊՏԵՄԲԵՐ 24 — ՀՈԿՏԵՄԲԵՐ 23)

Բնավորությունը

Ներդաշնակության եւ հավասարակշռվածության հավերժ ձգտում, խուսափում են կոպիտ կոնֆլիկտներից: հակվածություն դեպի արվեստը եւ ընդհանրապես, նույնիսկ սկսնակ լինելով, հաճույքով զբաղվում են արվեստով: Կրթյալ մարդիկ են, սիրում են հաճույքներ, սրտացավ են, սիրալիր, մեղմ եւ քնքուշ: Բազմակողմանի են, հեշտությամբ բորբոքվում են, նույն կրակով իրականացնում իրենց նախագիծը, քանի դեռ անսպասելիորեն չեն հրաժարվում նրանից եւ ձեռնամուխ լինում այլ գործի կամ գաղափարի: Ընդհանուր առմամբ, դժվար է նրանց վրա հույս դնել, քանզի համբերություն չունեն: Հատկապես դա ակնհայտ է դառնում, երբ իրականացվող աշխատանքը պահանջում է երկար ժամանակ եւ ուժերի լարում: Թեթեւակիորեն ծույլ են, չեն ձգտում կատարելության, միայն մի թեթեւ մոտենում են իրականությանը: Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են:

Մասնագիտությունը

Հաճախ ունենում են մի քանի մասնագիտություններ, որոնցից մեկը վերաբերում է արվեստին: Գերդասում են գեղանկարչությունը, նկարչությունն ընդհանրապես եւ դերասանական գործունեությունը:

Հաջողությունները

Կշեռքները հաճախ թեքվում են այս կամ այն ուղղությամբ, այդ պատճառով հիմնական երջանկություն չեն ունենում: Հարկավոր է ձգտել հարատեւության: Բարեկարգ դրության հասնում են բավական ուշ, միջին տարիքից ոչ շուտ:

Ամուսնությունը

Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Երկվորյակի կամ Ջրհոսի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Խեցգետնի կամ Այծեղջյուրի համաստեղության ներքո:

Սիրային կյանքը

Հավատարմություն: Շատ փոփոխություններ սիրո մեջ: Ամուսնական կյանքը հիմանական դեպքերում անհաջող է ստացվում: Հաճախակի նյութական վնասեր են կրում բարոյահոգեբանական կոնֆլիկտների պատճառներով:

Բարեհաջող են

Օրերը- ուրբաթ, թվերը-ութ, գույները- կանաչ, ծաղիկները-վարդ եւ մանուշակ, թալիսման քարերը- ալմաստ եւ օպալ։

http://pachikmachik.com/horoskop/

 

Похожие записи

Ճագար(Կատու)  ՃԱԳԱՐ(ԿԱՏՈՒ)  Չինական հորոսկոպի չորրորդ նշանն է Ճագարի ղեկավարության տակ օրվա ժամերը` 5:00-7:00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` ...
Առյուծ ԱՌՅՈՒԾ (ՀՈՒԼԻՍ 24 - ՕԳՈՍՏՈՍ 24) Բնավորությունը Կամքի մեծ ուժ, դժվարությամբ են ենթարկվում: Մեծահոգի են, լեցուն վեհանձնությամբ, ...
Կույս ԿՈՒՅՍ (ՕԳՈՍՏՈՍ 25 - ՍԵՊՏԵՄԲԵՐ 23) Բնավորությունը Մեծ հոգեկան ընդունակություններ, տեղեկությունների հեշտ յուրացում, բոլոր գիտութ...

Добавить комментарий