статусы


Կույս

ԿՈՒՅՍ (ՕԳՈՍՏՈՍ 25 — ՍԵՊՏԵՄԲԵՐ 23)

Բնավորությունը

Մեծ հոգեկան ընդունակություններ, տեղեկությունների հեշտ յուրացում, բոլոր գիտությունների սիրահարներ: Միշտ տրամադրված են աշխատանքի եւ կշռադատված են: Բնույթով խնայող են, համբերատար, տնտեսվար: Միշտ հիմնվում են փաստերի վրա, գործնական եւ առողջ մտածելակերպ: Հաճախ խորանում են մանրուքների մեջ, որոնց պատճառով խճճվում են:Հաճախ բծախնդիր, մանրախնդիր մարդիկ են: Հոռետեսությունը խանգարում է նրանց թռիչքին: Այս տիպի որոշ ներկայացուցիչներ պետք է խուսափեն շատախոսությունից եւ այլոց շատ չքննադատեն: Նրանց մեջ հանդիպում են նաեւ իդեալիստներ եւ հոգեկան բարձր արժեքներով օժտված մարդիկ: Խառնվածքով հիմնականում Մելանխոլիկներ են:

Մասնագիտությունը

Բարեխիղճ պաշտոնյաներ են, հաջողակ առեւտրականներ: Գիտական գործիչներ, հետազոտողներ, գրականագետներ, գրքավաճառներ, լավ արհեստագործներ, հատկապես հողային գործերում: Սանիտարներ եւ ատամնաբույժներ են:

Հաջողությունները

Մանկական եւ պատանեկության ժամանակաշրջանում մեծ խոչընդոտներ են ունեցել նպատակին հասնելու գործում: Ժառանգության հետ կապված անսպասելի պատահարներ, որոնց արդյունքում հետագա ապահովված դրություն կյանքում:

Ամուսնությունը

Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Ցուլի կամ Այծեղջյուրի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Աղեղնավորի կամ Երկվորյակի համաստեղության ներքո:

Սիրային կյանքը

Սիրուն վերաբերվում են մի քիչ քննադատորեն եւ այդ հարցում բավականին սառնարյուն են: Կանայք թեթեւակիորեն տարբերվում են տղամարդկանցից իրենց տաքությամբ:

Բարեհաջող են

Օրերը- չորեքշաբթի, թվերը-տասը, գույները- երկնագույն եւ մանուշակագույն, ծաղիկները-գիացինտ, կարմիր լիլիաներ, թալիսման քարերը-յաշմա եւ գիացինտ:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Կապիկ ԿԱՊԻԿ Չինական հորոսկոպի իներորդ նշանն է Կապիկի ղեկավարության տակ օրվա ժամերն`15:00-17:00:  ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Օժտված ենհար...
Այծ(ոչխար) ԱՅԾ (ոչխար) Չինական հորոսկոպի ութերորդ նշանն է Այծի ղեկավարության տակ օրվա ժամերը` 13։00-15։00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Ունեն վառ եր...
Խոյ ԽՈՅ (ՄԱՐՏ 21 - ԱՊՐԻԼ 20) Բնավորությունը Ուժի եւ կապրիզների անընդհատ ձգվող շարանի նշան է: Հավերժ ցանկություն` լինել բոլորից առաջ: Կենդանի, աշխու...

Добавить комментарий