статусы


Օձ

ՕՁ

Չինական հորոսկոպի վեցերորդ նշանն է Օձի ղեկավարության տակ օրվա ժամերը` 9:00-11:00:

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նրբանկատ են, իմաստուն, լուրջ, համբերատար,

կազմակերպված, զգայուն, սրամիտ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Պահանջկոտ են, սիրում են հրամայել , շատ խանդոտ են, երբեմն շատ ծույլ: Երբեմն շատ ինքնամփոփ են զուսպ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Կարող են շատ լավ դերասան ,քաղաքագետ կամ լավ խորհրդատու լինել:Կամ աշխատել այնպիսի ոլորտում,որ կապված է ապագան գուշակելու հետ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Օձերը միևնույն աստիճանի օժտված են և խելքով,և գեղեցկությամբ:Նրանց ուղեղը միշտ աշխատում է,քանի որ նրանք միշտ փնտրում են գլոբալ հարցերի պատախաններ:Նրանք միշտ կազմակերպված են,հավաքված և մտածկոտ:Այս նշանի տակ ծնվածները գեղեցիկ են ու էլեգանտ:Օձերը երջանիկ կլինեն ,եթե տանը խաղաղություն լինի:Օձերը օժտված են լավ ինտուիցիայով:Նրանք բնազդաբար զգում են այն,ինչ պիտի տեղի ունենա,և զրույցի ժամանակ հասկանում են դիմացինի մտքինը:Այդ ամենը նրանց վառ երևակայության և խելացիության հետ նրանց դարձնում է լավ զինված կյանքի պայքարում:Օձերը շատ հանգիստ և զուսպ են,սիրում են ներդաշնակությունը և կայունությունը:Կարողանում են իրենց հավասարակշռել իրենց կամքի ուժի շնորհիվ:Եթե անելու բան չունեն դառնում են շատ ծույլ,ամեն ինչին նայում են մատերի արանքից:Հաջողությունը միշտ նրանց կողմն է:Օձերը անհաջողությունները ընդունում են ինչպես սեփական հասցեին արված վիրավորանք և չեն հանդուրժում վիրավորանքը:Օձերը շատ լավ օգնական ու խորհրդատու են:Նրանք կարող են օգնել իրենց մտերիմներին այնքան ժամանակ,քանի դեռ հերթը դրամին չի հասել,քանի որ նրանք շատ գծուծ են:Բայց նրանք սիրում են ,երբ իրենցից օգնություն են խնդրում:Նրանք ունեն թերություն`չեն սիրում լսել և երբեք ուրիշների խորհուրդները չեն ընդունում: Կին օձերը շատ խանդոտ են,սիրում են իրենց զուգընկերոջ համար լինել տիեզերքի կենտրոնը:Հավատարմության մասին ունեն իրենց սեփական տեսակետը,և դեպքերի մեծամասնությունում աշխատում են պահպանել իրեն ազատությունը և անկախությունը:Ուշադիր են և մանրախնդիր,ունեն լավ զարգացած ինքնատիրապետում,բայց կարող են լինել դատարկ ու ինքնասիրահարված:Բայց պետք է հիշեն ,որ անհրաժեշտ է մտածել նաև շրջապատի մասին:Նրանք օձի նման արագաշարժ են ու զգայուն:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Սիրում են ,որ ամեն ինչ իրենց ձևով լինի,և դրա համար ջանքեր չեն խնայում:Շատ հազվադեպ են խնդիրներ ունենում:Նրանց միշտ հուզում է հակառակ սեռի կարծիքը:

ֆԻՆԱՆՍԸ`
Ամենալավը Նրանք աշխատում են իրենց մեթոդներով և լավ են հոգ տանում իրենց ֆինանսների մասին:Կյանք ուշ տարիներին նրանք կհարստանան:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Օձերը լավ մենեջերներ են,որոնք կարողանում են իրականացնել իրենց պլաննները:Նաև լավ խորհրդատու են ,քանի որ տեսնում են իրերի երկու երեսն էլ:

ՍԵՐԸ`
Նրանք շատ պահանջկոտ են և շատ ծամանակ են ծախսում իրենց զուգընկերոջը գտնելու համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն լավ առողջություն,բայց ընկալունակ են ալերգիաների նկատմամբ և հաճախ են սթրեսների մեջ ընկնում:Կարող են ունենալ խնդիրներ ստամոքսաղիքային տրակտի հետ կապված:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ցլի,աքլորի հետ

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վագրի,ճագարի,խոզի և հատկապես օձի հետ:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Ցուլ ՑՈՒԼ Չինական հորոսկոպի երկրորդ նշանն է Ցլի ղեկավարության տակ օրվա ժամերը`1:00-3:00 : ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Շատ ջանասեր են, հակված ...
Կարիճ ԿԱՐԻՃ (ՀՈԿՏԵՄԲԵՐ 24 - ՆՈՅԵՄԲԵՐ 22) Բնավորությունը Ուժեղ կամքով եւ անկախության զգացումով, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող: Չնայած թվացյալ ...
Խեցգետին ԽԵՑԳԵՏԻՆ (ՀՈՒՆԻՍ 23 - ՀՈՒԼԻՍ 23) Բնավորությունը Զգացմունքները իշխում են խելքի վրա, հարուստ երեւակայություն, մեծ հակում դեպի ճանապարհ...

Добавить комментарий