статусы


Վիշապ

ՎԻՇԱՊ

Չինական հորոսկոպի հինգերորդ նշանն է Վիշապի ղեկավարության տակ օրվա ժամերն`7:00-9:00:

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Ուժեղ են, խելացի, աշխատասեր, ունեն վառ երևակայություն և անբասիր ճաշակ:Նրանց բնորոշ է ազնվությունն ու արդարությունը:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհամբեր են, իմպուլսիվ , հեգնական և եսասեր, չափազանց պահանջկոտ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Ամեն մասնագիտություն , որտեղ կարտահայտվի նրանց առաջատարությունը`կինոաստղ,

պրոդյուսեր, ուսուցիչ, քաղաքագետ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Վիշապի տարում ծնվածները երջանիկներ են,քանի որ վիշապը Չինաստանում խորհրդանշում է երջանկություն:Վիշապները վսեմ են և կյանքով լի,նրանք ունեն բարձր ինքնատիրապետում:Իհարկե նրանք խելացի են և արագ նկատում ու կայծակնային արագությամբ օգտագործում են իրենց տրված հնարավորությունը իրենց գործի համար:Ինչ էլ որ անում են,անում են շատ լավ ու գրեթե անսխալ:Բայց նրանց գործողություններում ու խոսքում միշտ առկա է հեգնանք ու գոռոզություն:Վիշապները շատ պահանջկոտ են իրենք իրենց նկատմամբ և միշտ ձգտում են հասնել կատարելության:Նրանք չափազանց լուրջ են ,տանել չեն կարողանում թեթևամտությունները:Ուղիղ են և անզիջում իրենց հայացքներով,ընդունակ ամեն ինչի գործը ավարտին հասցնելու համար:Բայց մյուս կողմից էլ միամիտ են,բայց եթե սկսեն չվստահել մեկին,ապա դա ընդմիշտ է:Նրանց վայելչությունը և գրավչությունը անհնար է չնկատել:Վիշապներին դուր է գալիս փայլել,լուծել տարբեր խնդիրներ և լինել իրադարձությունների կենտրոնում:Դրված նպատակին հասնելու համար վիշապները կարող են երկար,տքնաջան աշխատել և նույնիսկ երբեմն տպավորություն է ստեղծվում ,որ նրանց էներգիան անսպառ է:Նրանց հունից հանում է սպասողական վիճակը`նրանք չեն կարող հանգիստ նստել ու տեսնել,որ իրենց շուրջը ոչինչ չի փոխվում:Անձնականում շատ ագրեսիվ են ու ուժեղ կամքի տեր:Վիշապները հարգում են իրենք իրենց,և չափազանց հավատում իրենց ուժերին:Դա երբեմն բերում է նրան,որ վիշապները թույլ են տալիս սխալներ,չնայած անմիջապես էլ ուղղում են դրանք:Երբեք չեն լսում ուրիշների խորհուրդները:Վիշապները սիրում են լիովին անկախ լինել և բոլորին ի ցույց դնել իրենց ուժեղ կողմերը: Կին վիշապին բնորոշ են պատասխանատվության զգացումը,պողպատյա կամքը և այնպիսի էներգիա,որին կնախանձեն այլ տղամարդիկ:Սիրում են զբաղվել սպորտով,զբոսնել բացօթյա:Սիրում են արկածները և ուղիղ գնում դեպի դրանց:Կին վիշապները լավ տնային տնտեսուհիներ են և երբեք խնդիրներ չեն ունենում տնային հոգսերում: Հաճախ մարդիկ նրանց մեջ են գտնում իրենց մուսային:Վիշապները հմայիչ են,լավատես,գործունյա:Շրջապատում նրանց համարում են չափազանց <<շիտակ>>,և դժվար են համագործակցում նրանց հետ:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Փոքրիկ ուրախություններն ու հաջողությունները նրանց խորթ չեն,բայց նրանք միշտ ձգտում են հասնել ավելիին:

ֆԻՆԱՆՍԸ`
Վիշապները տաղանդ ունեն դրամ վաստակելու:Նրանք ինչին դիպչում են,վերածվում է ոսկու:Եթե սովորեն ամեն ինչ չփոշիացնել տրորելով,կդառնան հայտնի և հարուստ:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Սիրում են շրջապատը,բայց երբեմն չեն կարողանում զսպել իրենց ցանկությունը իշխել նրանց վրա,հատկապես եթե դա նրանց ձեռնտու է:

ՍԵՐԸ`
Նրանք շատ ռոմանտիկ են և մագնիսի նման ձգում են հակառակ սեռին:Իրենց սիրելիների համար նրանք միշտ պատրաստ են հերոսությունների:Նրանք լավ ծանոթ են հմայելու արվեստին և կարող են այնպես անել,որ նրանց երբեք չմոռանան:նրանց հմայքը մահացու զենք է,որի շնորհիվ նրանք միշտ հաղթող են դուրս գալիս:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն ամուր առողջություն և երբեք չեն բողոքում:Վիշապի տարում ծնվածները այնքան դիմադրողական են,որ կարող են ապրել երկար կյանք իրենց սիրելիների հետ:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Նրանց մեծ ուրախություն ու երջանկություն կարող են բերել ճագարը,աքլորը,կապիկը և օձը:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Շան և վագրի հետ:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Ձուկ ՁԿՆԵՐ (ՓԵՏՐՎԱՐ 20 - ՄԱՐՏ 20) Բնավորությունը Փափուկ, հանդուրժող, այլոց ազդեցությանը ենթարկվող, թույլ կամքով, անընդհատ խուսափող կոնկր...
Առնետ ԱՌՆԵՏ (մուկ) Չինական հորոսկոպի առաջին նշանն է Առնետի ղեկավարության տակ օրվա ժամերը`23:00-01:00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հմայիչ է և բ...
Երկվորյակ ԵՐԿՎՈՐՅԱԿ (ՄԱՅԻՍ 23 - ՀՈՒՆԻՍ 22) Բնավորությունը Հարուստ եւ բազմակողմանի ունակություններ: Գաղափարների առատություններ, առանց ավելորդ ն...

Добавить комментарий