статусы


Խեցգետին

ԽԵՑԳԵՏԻՆ (ՀՈՒՆԻՍ 23 — ՀՈՒԼԻՍ 23)

Բնավորությունը
Զգացմունքները իշխում են խելքի վրա, հարուստ երեւակայություն, մեծ հակում դեպի ճանապարհորդություն: Սիրում են փոփոխություններ: Չնայած այդ ամենին, կապված են տան հետ, պահպանում են հին սովորույթները: Բարեհամբույր, համակրելի, մեղմ, համբերատար բնավորություն ունեն: Մայրական խնամակալություն, հոգածություն են դրսեւորում սիրելիների նկատմամբ: Նեղացկոտ են, բայց շուտ են ներում վիրավորանքը: Տառապում են մարդկային սառը վերաբերմունքից: Չեն կարող յոլա գնալ առանց սիրո եւ քնքշանքի: Կարեկցում են այլոց դժբախտությանը եւ պատրաստ են օգնել: Երազկոտ են եւ հակված մելանխոլիկ վիճակների: Երաժշտական հակումներ են դրսեւորում: Նրբանկատությունը եւ նման այլ արժանիքները կարող են հետագայում կատարելագործվել: Խառնվածքով հիմնականում Ֆլեգմատիկներ են:

Մասնագիտությունը

Ծովայիններ, թափառաշրջիկներ, հետազոտողներ, ուսուցիչներ, պաշտոնյաներ, պատմաբաններ, այգեգործներ: Բարենպաստ են բոլոր այն մասնագիտությունները, ուր պահանջվում է հասարակության հետ կապեր հաստատել:

Հաջողությունները

Երիտասարդ տարիներին շատ են անհանգստությունները եւ ինտրիգները: Հաճախակի փոփոխութուններ, հիմնականում` հանկարծակի: Բախումներ հաստատությունների, հիմնարկների հետ: Դժվարությամբ ձեռք բերված հավասարակշռությունը խանգարում է ունենալ հաջողություններ: Անհրաժեշտ է ձգտել հարատեւության, ինչը պահանջում է առավել ինքնավստահություն եւ բարոյական ուժ:

Ամուսնությունը

Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Ձկների կամ Կարիճի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Կշեռքի կամ Խոյի համաստեղության ներքո:

Սիրային կյանքը

Հակվածություն ավելի շուտ դեպի անէական, այլ ոչ թե զգացական սեր: Սիրային գործերում ունենում են ուժեղ զգացմունքներ: Սիրո առարկային հավատարիմ եւ կապված են լինում: Ընդունակ են վեհանձ քայլերի: Սակայն կտրուկ պատահարի ժամանակ կտրուկ փոփոխություններ կարող են արձանագրվել:

Բարեհաջող են

Օրերը- երկուշաբթի, թվերը-հինգ, գույները- արծաթագույն, սպիտակ, ծովի գույներ, կապտավուն երանգներ, ծաղիկները-ջրային լիլիաներ, թալիսման քարերը-զմրուխտ, լուսնաքար, սեւ օնիքս:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Ձուկ ՁԿՆԵՐ (ՓԵՏՐՎԱՐ 20 - ՄԱՐՏ 20) Բնավորությունը Փափուկ, հանդուրժող, այլոց ազդեցությանը ենթարկվող, թույլ կամքով, անընդհատ խուսափող կոնկր...
Առնետ ԱՌՆԵՏ (մուկ) Չինական հորոսկոպի առաջին նշանն է Առնետի ղեկավարության տակ օրվա ժամերը`23:00-01:00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հմայիչ է և բ...
Ջրհոս ՋՐՀՈՍ (ՀՈՒՆՎԱՐ 21 - ՓԵՏՐՎԱՐ19) Բնավորությունը Յուրօրինակ, հնարամիտ, իդեալիստ եւ բարեսիրտ: Հաճախ ինքնատիպ են, դուրս ընդհանուրի ...

Добавить комментарий