статусы


Խոզ

ԽՈԶ(վարազ)

Չինական հորոսկոպի տասներկուերորդ նշանն է Խոզի ղեկավարության տակ օրվա ժամերը` 21։00-23։00:

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Մեծահոգություն, համբերատարություն, հարգանք ինչպես նաև արդար են ուրախ, հոգատար, հաճելի և խելացի:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Միամիտ են,  եսասեր, համառ, սիրում են շողոքորթել և փոփոխական տրամադրություն ունեն:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Դերասան, ֆերմեր, նկարիչ, ինչպես նաև մասնագիտություններ, որոնցում նրանք կարող են զգալ, որ ծառայում են ուրիշներին:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Մարմնավորում է տղամարդկություն, վեհանձնություն ,բարեկեցություն:

Խոզի մանկությունը կլինի հանգիստ, խաղաղ և պաշտպանված, պատանեկությունը ծանրաբեռնված կլինի հուզական դժվարություններով, իսկ հասունությունը ընտանեկան խնդիրներով: Խոզերը պետք է ամեն ինչ անեն հուզական հաստատունության, փոխարենը նրանց ծերությունը կլինի հանգիստ ու խաղաղ: Խոզերը ամենարդարն ու ամենաանթերին են չինական հորոսկոպի նշաններից: Խոզի տարում ծնվածները կյանք են մտնում, իրենց հետ բերելով այսպիսի արտահայտություններ` մեծահոգություն, ինքնազոհողություն, ներողամտություն, համբերատարություն,լավատեսություն և մեծ հավատ ունեն, որ մարդկությունը կարող է հասնել կատարելության:Այդ պատճառով մարդիկ մտածում են, որ նրանք միամիտ են,վստահող և հիմար: Նրանց հեշտ է խաբել, քանի որ նրանք ամեն ինչում լավն են տեսնում և իրենց դնում են ուրիշների տեղը արդարացնելու համար նրանց վատ արարքները: Խոզերը հավատում են, որ ինչ որ տեղ վառվում է բարության կրակը: Կին խոզեր բնույթով վստահելի են, բայց շատ պահանջկոտ են, խանդոտ և զգացմունքներում շատ եսասեր: Երբ նրանք բավարարված են, երջանիկ իրենց փոխհարաբերություններում, նրանք շատ հուսալի են հանգիստ և լավատես:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Նրանք ծնվել են հաջող աստղի տակ, նրանց պակասում է միայն ինքնավստահությունը:

ֆԻՆԱՆՍԸ`
Նրանք կարող են շատ հարուստ լինել` շրջապատին ուրախություն պատճառելով:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք սիրում են մարդկանց և պատրաստ են յուրաքանչյուր աշխատանքի կապված մարդկանց ծառայելու հետ:Նրանք բարեխիղճ և լավ աշխատողներ են:

ՍԵՐԸ`
Խոզերը շատ ռոմանտիկ են և անտաարբեր չեն հակառակ սեռի նկատմամբ ու քանի որ նրանք ծնվել են երջանիկ աստղի տակ, խոզերը հնարավորություն ունեն գտնել իրենց սիրուն և սիրել իսկական սիրով:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Նրանք ամուր առողջություն ունեն,բայց պետք է զգույշ լինեն,քանի որ կարող են ունենալ խնդիրներ քաշի հետ: Խոզերը սիրում են համեղ ուտել և երբեմն չեն կարողանում զսպել իրենց ախորժակը:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի, ձիու, իդեալական` այծի հետ

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Օձի հետ:

http://pachikmachik.com/horoskop/

Похожие записи

Շուն ՇՈՒՆ Չինական հորոսկոպի տասնմեկերորդ նշանն է Շան ղեկավարության տակ օրվա ժամերը` 19։00-21։00: ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հավատարմ են, մեծ...
Խեցգետին ԽԵՑԳԵՏԻՆ (ՀՈՒՆԻՍ 23 - ՀՈՒԼԻՍ 23) Բնավորությունը Զգացմունքները իշխում են խելքի վրա, հարուստ երեւակայություն, մեծ հակում դեպի ճանապարհ...
Առյուծ ԱՌՅՈՒԾ (ՀՈՒԼԻՍ 24 - ՕԳՈՍՏՈՍ 24) Բնավորությունը Կամքի մեծ ուժ, դժվարությամբ են ենթարկվում: Մեծահոգի են, լեցուն վեհանձնությամբ, ...

Добавить комментарий